Վաղը` փետրվարի 5-ին, ֆրանսիական Վալանս քաղաքում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կանցկացնի այս տրվա առաջին հանդիպումը:
Հայ ֆուտբոլիստների մրցակիցը ընկերական խաղում կլինի Լյուքսեմբուրգի թիմը: Սա հավաքականների համար կլինի առաջին հանդիպումը:
Ըստ բուքմեյքերների, Հայաստանի թիմը կկարողանա հաղթանակ տոնել մրցակցի նկատմամբ: Վերջինիս գործակիցը կազմում է 1,56, իսկ ահա Լյուքսեմբուրգի հաղթանակը գնահատվում է 5,80, ոչ ոքին` 3,65 է:
Հայաստան- Լյուքսեմբուրգ ընկերական հանդիպումը կկայանա «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում, Երևանի ժամանակով ժամը 22:45-ին:






