AM
8 Օգոստոս 2005 - 06:06 AMT

ԲԱՎԱՐԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ԴԵՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԵՄ-ԻՆ

Բավարիայի վարչապետ եւ Քրիստոնեա-սոցիալական միության նախագահ Էդմունդ Շտոյբերը կտրականապես դեմ է արտահայտվել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը: «Մենք շատ հստակ ասում ենք. «Թուրքիան չի կարող դառնալ Եվրամիության լիարժեք անդամ»,-հայտարարել է Շտոյբերը: Անընդունելի է, մասնավորապես, որ Եվրամիությանն անդամակցել ցանկացող Թուրքիան չի ճանաչում Եվրամիության անդամ Կիպրոսը: