Մոսկվայում տեղակայված Անվտանգության պետությունների համագործակցության մասնակից երկրների ռազմական համագործակցության համակարգման շտաբում այսօր կսկսվի ԱՊՀ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների օդային, վերջրյա եւ ցամաքային օբյեկտների ռադիոլոկացիոն տեղորոշման միացյալ համակարգի օգտագործման եւ կատարելագործման խնդիրներին նվիրված խորհրդակցությունը: Ինչպես տեղեկացնում է ԱՊՀ ռազմական շտաբը, ռադիոլոկացիոն տեղորոշման միացյալ համակարգն ապահովում է Համագործակցության մասնակից երկրների ավիացիայի թռիչքների անվտանգությունը, բացառում է օդային տարածքում խախտող օբյեկտների առանց հսկման գտնվելու դեպքերը, ինչպես նաեւ իրենց թռող սարքերին իրենց կրակամիջոցներով չկանխամտածված հարվածները: Զինված ուժերը օդային, վերջրյա եւ ցամաքային օբյեկտների հուսալի ռադիոլոկացիոն տեղորոշմամբ ապահովումը պետության ռազմական անվտանգության բաղադրիչ մասերից եւ Համագործակցության Զինված ուժերի միավորումների զորամասերի եւ ստորաբաժանումների մարտունակության բարձրացման կարեւոր խնդիրներից մեկն է, գտնում են ԱՊՀ շտաբի ներկայացուցիչները: Չորսժամյա խորհրդակցության ծրագրում ներառված են հարցեր, որոնք պահանջում են տվյալ ոլորտում միջկառավարական համաձայնագրերի կատարման առնչությամբ միացյալ հայացքների մշակում: Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցեն ռազմական ներկայացուցիչներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզըստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից , Թուրքմենիայից, Ուզբեկստանից եւ Ուկրաինայից, տեղեկացնում է Ղազինֆորմը:






