AM
9 Օգոստոս 2005 - 06:58 AMT

ԴԱՆԻԱՆ ԿԱԱՍԿԱԾԻ ՏԱԿ Է ԱՌՆՈՒՄ ԵՄ-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ

Դանիայի վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսենը կասկածի տակ Է առել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարը: Դանիայի Լիբերալ կուսակցության` վերջերս կայացած համագումարում Դանիայի վարչապետը հայտարարել Է, որ Թուրքիան պարտադիր չԷ Եվրամիության անդամ դառնա նույն աստիճանով, ինչ որ ներկայումս ԵՄ կազմի մեջ մտնող պետությունները: Նա արտահայտվել Է այն բանի օգտին, որ Եվրամիության գծով գործընկերներն անցկացնեն ԵՄ ընդլայնման հնարավոր սահմանների քննարկում: «Եթե Եվրամիությունը չափից ավելի մեծ լինի, այն կքայքայվի»,- հայտարարել է նա: Եվրամիության երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարները հոկտեմբերի 3-ը որոշել են որպես ԵՄ-ին Թուրքիայի անդամակցման շուրջ բանակցություններ սկսելու օր: