AM
5 Փետրվար 2013 - 08:31 AMT

Յուրա Մովսիսյան. «Սպարտակի» կազմում խփած առաջին գոլն ինձ կվերադարձնի վստահությունս

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, որն իր դեբյուտային խաղում գոլի հեղինակ է դարձել, խոստովանել է, որ անչափ երջանիկ է, որ վնասվածքից հետո վերդարաձել է խաղադաշտ և կարողանում է խաղալ: «Բայց ինձ համար կարևոր է նաև, որ մեր թիմին հաջողվեց հաղթանկի հասնել և սեփական դարպասը պահել անառիկ: Սա ինձ համար ավելի կարևոր է, քան խփված գնդակը»,- նշել է Մովսիսյանը:

Հարձակվողն ավելացրել է նաև, որ վնասվածիքց հետո լիարժեք մարզվում է ընդամենը 10 օր, և մի քանի շաբաթից արդեն 100 տոկոսով պատրաստ կլինի:

«Խփված գոլը կվերադարձնի վստահությունս: Դրա համար ուզում եմ այն նվիրել բոլոր նրանց, ովքեր հավատացին և օգնեցին ինձ այն ժամանակ, երբ վնասվածք ստացա ու տեղափոխվեցի «Սպարտակ»,- Մովսիսյանի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: