Թուրքական մամուլը Ֆրանսիային մեղադրում է ստի մեջ` պնդելով, որ այդ երկիրը, որը դեմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, «աշխարհին ստում է Հայոց ցեղասպանության խնդրում»: Ինչպես գրում է թուրքական «Զաման» թերթը, ֆրանսիական աղբյուրներում կան փաստաթղթեր, որոնք ապացուցում են հակառակը. «Օսմանյան կայսրությունում հայերն են կազմակերպել հազարավոր մահմեդականների սպանդը»: Թերթը, բնականաբար, փաստեր չի բերում:






