Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատի ագրարային հարցերի ու բնապահպանության կոմիտեի ղեկավար Սաիդբոյ Յոկուբզոդը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության կազմում դիտարկելու է ՀՀ նախագահի ընտրությունները:
Նա Երևան կժամանի եկող շաբաթվա վերջում:
ԱՊՀ դիտորդների կազմում են նաև Տաջիկստանի ԿԸՀ փոխղեկավար Սաիդբոյ Զոկիրովն ու ԿԸՀ անդամ Նուրուլլո Մահմադուլլոևը, հայտնում է Asia-Plus ռադիոն:






