2012-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանում արտադրվել է 18 481,4 հազար լիտր կոնյակ, ինչը 20,2 տոկոսով ավելի է 2011-ի նույն շրջանի ցուցանիշից (15 380,5 հազար լիտր):Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, նույն շրջանում երկրում արտադրվել է 10 068,8 հազար լիտր օղի, ինչն ավելի է 2011-ի ցուցանիշից 10,2 տոկոսով:
Բացի դրանից, 2012-ի հունվար-դեկտեմբերին արտադրվել է 5713,7 հազար լիտր գինի 2011-ի 6 191,5 հազար լիտրի փոխարեն (7,7 տոկոս ակում): Շամպայն գինիների արտադրությունը նվազել է 23,2տոկոսով` կազմելով 478,8 հազար լիտր:
Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը 2012-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 45 216,6 հազար լիտր, ինչը 1,2 տոկոսով ավելի է 2011-ի նույն շրջանի ցուցանիշից:






