Աբու- Դաբիում, որտեղ մոսկովյան «Սպարտակը» անցկացնում է ուսումնամարզական հավաք, թիմի նորեկներ Մաջիդ Ուորիսին և Յուրա Մովսիսյանին հանձնվել են իրենց մարզաշապիկները:
Մարզիկներն իրենց մարզաշապիկները ստացել են թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինից: Մովսիսյանը «Սպարտակում» հանդես կգա 12 համարի մարզաշապիկով:
«Երկու նորեկներն էլ լավ տպավորություն են թողել: Այն ինչ կարող են անել նրանք մեր թիմի համար, առայժմ անում են: Ուորիսի մոտ թիմին ադապտացվելն ավելի դանդաղ է ընթանում, քան Յուրայի: Առաջին հերթին սա կապված է լեզվական խնդիրների հետ` Յուրան որոշ ժամանակ խաղացել է Ռուսաստանում և լեզվին ինչ-որ չափով տիրապետում է»,- Կարպինի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Մովսիսյանն էլ իր հերթին նկատել է, որ ինքը շատ էր ցանկանում հանդես գալ ռուսական ամենահայտնի թիմում. «Հպարտ եմ լինել «Սպարտակի» մի մասը և աշխատել Վալերի Կարպինի հետ»:






