Փետրվարի 6-ին Կեմերովո քաղաքում մեկնարկել է բիլիարդի կոմբինացված բուրգ (մոսկովյան բուրգ) խաղաձևի աշխարհի առաջնությունը: Առաջնությունն անցկացվում է Բուրգի Միջազգային Կոմիտեի կողմից: Առաջնությունում Հայաստանը ներկայացնում են երկրի գործող չեմպիոն Արման Պետրոսյանը և Ռուսաստանի գավաթի հաղթող Արմեն Գաբրիելյանը,PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիայից:
Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիայի նախագահ Իգոր Խաչատուրովը:
Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան գործում է 2008թ.-ից: Ամեն տարի բիլիարդի տարբեր խաղաձևերի համար անցկացվում են Հայաստանի առաջնություններ, որոնցում հաղթած մարզիկները Հայաստանը միջազգային հարթակներում ներկայացնելու իրավունք են ստանում:






