AM
5 Սեպտեմբեր 2005 - 02:33 AMT

ԱՄՆ-Ն ԼԻՈՎԻՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԵԱՀԿ ՄԽ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ` ՈՒՂՂՎԱԾ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ

Վաշինգտոնը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակվող աշխատանքին` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, համաձայնեցված կարգավորմանը: Այդ մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ջուլի Ֆինլին: Նա նաեւ նշել է.«Վերջերս հեռախոսազրույց ունենանալով Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը կոչ է արել նրանցից յուրաքանչյուրին գնալ փոխզիջումների, որոնք անհրաժեշտ են նման կարգավորմանը հասնելու համար»,-ասել է Ֆինլին` նշելով, որ Մինսկի խմբի համանախագահները ցանկություն են հայտնել առաջիկայում տեղեկացնել Մինսկի խմբի ողջ կազմին բանակցային գործընթացի ընթացքի վերաբերյալ: