AM
8 Փետրվար 2013 - 06:31 AMT

Նոնիտո Դոնեյրը դեռ սպասում է Գիլերմո Ռիգոնդոյի թիմի պատասխանին

Առաջին կիսաթեթև քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Նոնիտո Դոնեյրը ռինգ դուրս կգա ապրիլի 13-ին: Նշվում էր, որ այդ օրը նա Նյու- Յորքում հանդիպելու է WBA վարկածով չեմպիոն Գիլերմո Ռիգոնդոյին:

Սրանից հետո տեղեկատվություն հայտնվեց, որ այդ մենամարտը դժվար թե կայանա: Սրա փոխարեն Դոնեյրը մրցելու է Վիկ Դարչինյանի հետ, որին ֆիլիպինցին հաղթել էր 2007 թվականին:

Այժմ էլ, Դոնեյրի փրոմոութեր Բոբ Արումն ասել է, որ իրենք դեռ սպասում են Ռիգոնդոյի թիմի պատասխանին: «Ամեն ինչ կորոշվի այս շաբաթվա վերջում: Մենք առաջարկություն ենք արել Ռիգոնդոյին և սպասում ենք նրա թիմի պատասխանին»,- Արումի խոսքերը մեջբերում է allboxing.ru: