AM
5 Սեպտեմբեր 2005 - 03:32 AMT

ՓԱԿՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎՈ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԷՍՏՈՆԻԱՅՈՒՄ

Հուլիսի 15-ից Հայաստանի արտգործնախարարության հանձնարարությամբ փակվել է Հայաստանի Հանրապետության Պատվավոր հյուպատոսությունը Էստոնիայում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել Էստոնական «Ռադիո-4» ռադիոի «Ծիծեռնակ» հայկական հաղորդման խմբագրությունում: Պատվավոր հյուպատոսությունը բացվել է 1999 թվականին պաշտոնական այցով Տալիննում գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից: 6 տարիների ընթացքում պատվավոր հյուպատոս է եղել Էստոնիայի հայկական ազգային միության նախագահ Գարիկ Իկնոյանը, որը շատ բան է արել Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ բարեկամական եւ մշակութային կապերը ամրապնդելու, ինչպես նաեւ Էստոնիայում հայկական համայնքի զարգացման համար: Էստոնիայում Հայաստանի պատվավոր հյուպատոսը իրավունք ուներ տրամադրել մուտքի արտոնագրեր Հայաստան մեկնողների համար, ինչպես նաեւ թարգմանությունները եւ պաշտոնական փաստաթղթերը նոտարապես հաստատելու իրավունք: Անհրաժեշտ է նշել այն պատմական փաստը, որ Էստոնիայում Հայաստանի Հանրապետության Պատվավոր հյուպատոսությունը Էստոնիայում եղել է Հայաստանի առաջին դիվանագիտական ներկայացուցչությունը Բալթիայի երկրներում: Այն նաեւ եղել է միակ ներկայացուցչությունը մինչեւ դեսպանատան բացումը: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Բալթիայի երկրներում դեսպանության նստավայրը գտնվում է Վարշավայում: