«Կուբանի» ֆուտբոլիստները, որոնք մեկնել էին ազգային թիմեր, վերադարձել են ակումբ, որն այժմ հավաքի է թուրքական Բելեկում:
Հայաստանի հավաքականի անդամներ Մարկոս Պիզելին և Արազ Օզբիլիսը մասնակցել են փետրվարի 5-ի հանդիպմանը: Վարդան Մինասյանի սաները հանդիպել են Լյուքսեմբուրգի ընտրանու հետ՝ խաղալով ոչ ոքի, 1:1: Պիզելին և Օզբիլիսը դաշտում են եղել 90 րոպե: Գործնականում ամբողջ հաջորդ օրը նրանք ծախսել են հետադարձ ճանապարհի վրա՝ Calista հյուրանոց ֆուտբոլիստները հասել են արդեն ուշ երեկոյան: Հինգշաբթի առավոտյան նրանք անհատական մարզում են անցկացրել, հիմնական խմբից մի քիչ ավելի ուշ:
«Խաղացինք հավաքականի կազմում բոլոր 90 րոպեները, սակայն հոգնածություն խաղից, որպես այդպիսին, չկա,-նշել է Պիզելին: -Ավելի շատ հոգնեցրեց ճանապարհը, այնուամենայնիվ ամբողջ օրն ինքնաթիռներում ենք անցկացրել: Մենք դրան ուշադրություն չենք դարձնում, հավաքը մոտենում է ավարտին, առջևում ևս մեկ ստուգողական խաղ է, պետք ուժերը լարել»:






