AM
5 Սեպտեմբեր 2005 - 08:10 AMT

ԼՂՀ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԻ ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը աշխատանքային այցով ժամանել է Երեւան, որտեղ այսօր երեկոյան կհանդիպի Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ Դիմիտրի Ռուպելը: Նախատեսվում են Ա.Ղուկասյանի հանդիպումները նաեւ Հայաստանի պաշտոնատար անձանց հետ, հաղորդում է «Երկիր» թերթը: