AM
8 Փետրվար 2013 - 14:23 AMT

ԼՂՀ ԱԳՆ-ն հետագայու ևս կաջակցի «The HALO Trust» կազմակերպության գործունեությանը

Փետրվարի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է «The HALO Trust» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության ղարաբաղյան ծրագրի ղեկավար Նիք Սմարթին:

Հանդիպմանը, որը կրում էր ճանաչողական բնույթ, Նիք Սմարթը ներկայացրել է 2012 թվականին կազմակերպության կողմից կատարած աշխատանքները և 2013 թվականի անելիքները:

Կարեն Միրզոյանը երախտագիտություն է հայտնել «The HALO Trust»-ի ներկայացուցչին ԼՂՀ տարածքում մարդասիրական գործունեության համար՝ հավաստիացնելով, որ հանրապետության արտաքին գերատեսչությունը աջակցելու է կազմակերպության գործունեությանը, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: