Հայաստանի բարձրագույն և առաջին խմբերի հանդիպումները սպասարկող 24 մրցավարներ փետրվարի 11-25-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Անթալիայում:
Հավաքի ընթացքում նախատեսված են տեսական և գործնական պարապմունքներ: Մրցավարները կհանձնեն նաև տեսական քննություններ և ֆիզպատրաստության թեստ:
Պարապմունքները վարելու են ՀՖՖ մրցավարական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը և ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը: Հավաքի շրջանականերում մրցավարներին ու օգնականներին հնարավորություն կընձեռնվի սպասարկել Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող թիմերի միջև նախատեսված ընկերական հանդիպումները:
Պատվիրակությունը կգլխավորի ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը:






