Մոսկովյան «Պրոդէքսպո-2003» ցուցահանդեսում պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք հայկական ընկերությունների արտադրանքը ռուսական եւ ամերիկյան շուկա արտահանելու մասին: Ամերիկյան Մարկետինգի աջակցության ծրագրի (ՄԱԾ) երեւանյան գրասենյակի տեղեկատվության համաձայն, ցուցահանդեսում պայմանագրեր են կնքվել 4 գինու գործարանների` «Արենի», «Գինեթաս», «Գետնատուն» եւ Իջեւանի գինեգործարանի արտադրանքը Ռուսաստան արտահանելու մասին: Շուտով ռուսական շուկայում կհայտնվեն նաեւ հայկական «Աթենք» ընկերության մսամթերքը եւ «Նոյան» ֆիրմայի բնական հյութերը: Վերջինս իր բնական արտադրանքի 36 տոննան կուղարկի նաեւ Նյու-Յորք: