AM
7 Սեպտեմբեր 2005 - 06:45 AMT

ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՆՈՐ ԴԵՍՊԱՆ

Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան է նշանակվել Էնթընի Քանթորը: Է.Քանթորն այդ պաշտոնում կփոխարինի Թորդա Էբոթ-Ուոթին, որի դիվանագիտական առաքելությունը կավարտվի 2006 թվականի հունվարին: Այս մասին PanARMENIAN.Net գործակալության թղթակցին տեղեկացրել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունում: