Հայաստանից Վրաստան և ՌԴ գնացող երկաթուղին Կովկասի տրանսպորտային համակարգի առանցքային մաս է և շահավետ է ողջ տարածաշրջանի համար: Այդ մասին հայտարարել է բրիտանական ոչ կառավարական Links կազմակերպության տնօրեն Դենիս Սամութը:
«Ես սատարում եմ երկաթուղու բացմանը: Սակայն, հարցը բարդանում է Աբխազիայի կարգավիճակի պատճառով: Ճանաչելով Աբխազիայի անկախութունը՝ Ռուսաստանը կարճ ժամանակով բավարարվեց, սակայն, ըստ էության, կրակեց իր ոտքին, սակայն, չափազանց հպարտ է, հետ դառնալու համար»,-ասել է փորձագետը: Նա հավելել է, որ Մաքսային միությանը չմիանալու Հայաստանի որոշումը չի փոխվի, քանի որ դա ռազմավարական որոշում է, ինչպես 49 տարով ռուսական ռազմակայանի տեղակայման երկարացումն ու անդամակցությունը ՀԱՊԿ-ին: «Եթե Հայաստանը միանա Մաքսային միությանը, նրա կախվածությունը Ռուսաստանից այնքան կմեծանա, որ միանգամայն այլ հարցեր կծագեն»,-ասել է Սամութը:






