AM
11 Փետրվար 2013 - 13:42 AMT

Լևոն Հայրապետյան. Մայիսի կեսերին երևի կկարողանամ լիարժեք մարզվել

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը նշել է, որ դեռևս շարունակում է բուժվել գերմանական Ռեգենսբուրգ քաղաքի կլինիկաներից մեկում:

«Առայժմ մարզվում եմ անհատապես՝ թեթև ծրագրով և առանց մեծ ծանրաբեռնվածության: Բժիշկները նշում են, որ վերականգնումս ընթանում է նորմալ հունով, բայց լիարժեք ապաքինման համար կպահանջվի ևս մի քանի ամիս: Եթե ամեն ինչ լինի այնպես, ինչպես նախատեսվում է, մայիսի կեսերին կկարողանամ լիարժեք մարզվել իմ ակումբի կազմում»,- Հայրապետյանի խոսքերը մեջբերում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել 2012-ի սեպտեմբերի 11-ին, երբ Հայաստանի հավաքականը խաղում էր Բուլղարիայի ընտրանու հետ: