AM
12 Փետրվար 2013 - 09:45 AMT

Արթուր Սարկիսովն աչքի է ընկել «Միասնություն» ՖԱ դեմ ստուգողական խաղում

Նիժնի Նովգորոդի «Վոլգան» երկրորդ հանդիպումն է ունեցել երկրորդ հավաքի շրջանակներում: Նրա մրցակիցը դարձել է Չերնոգորիայի «Միասնություն» ՖԱ-ն:

Խաղի հաշիվը 3-րդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, իսկ 50-րդ րոպեին՝ Մատիա Դվորնեկովիչը կրկնապատկեց հաշիվը: «Վոլգան» հաղթեց 2:0 հաշվով:

Թուրքիայում ընթացող հավաքի շրջանակներում հաջորդ ստուգողական խաղում Յուրի Կալիտվինցևի թիմը կխաղա Պետերբուրգի «Պետրոտրեստի» դեմ: