AM
8 Սեպտեմբեր 2005 - 03:52 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՉ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԲԱՔՈՒՆ ԴԵՄ Է

Հայաստանի ոչ կառավարական կազմակերպությունները (ՈԿԿ) ցանկանում են մասնակցել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդներ: Այդ մասին տեղեկացրել է ԿԸՀ քարտուղար Վիդադի Մահմուդլուն: Անվանելով դա «Երեւանի հերթական սադրանք», ԿԸՀ քարտուղարն ասել է, որ Ադրբեջանը դա թույլ չի տա: Մահմուդլուն նաեւ հաղորդել է, որ դեռեւս պատասխան չի եկել միջազգային կազմակերպություններից «Խանքենդիի ընտրատարածքում» ընտրողների ցուցակները կազմելում աջակցություն ստանալու վերաբերյալ: «Նշված տարածքում ընտրություններ կանցկացվեն: Դա միանշանակ է: Սակայն կմասնակցեն արդյոք հայերը ընտրություններին, դեռեւս հայտնի չէ: Եվ այդ պատճառով նշված տարածքում ընտրությունները կարող են չկայանալ», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: