AM
8 Սեպտեմբեր 2005 - 04:03 AMT

ԲՅՈՒԼԵՆԹ ԱՌԻՆՉԸ ԲՈՂՈՔԻ ՆԱՄԱԿՆԵՐ Է ՀՂԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԱԾ ԵՐԿՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ԽՈՍՆԱԿՆԵՐԻՆ

Բյուլենթ Առինչը բողոքի նամակներ է հղել այն 16 երկրների խորհրդարանների խոսնակներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: «Մեր պատմության մեջ չկա ինչ-որ բան, որ մենք թաքցնենք կամ որից ամաչենք», – ասված է Բյուլենթ Առինչի` Արգենտինայի, Բելգիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իտալիայի, Լիբանանի, Լեհաստանի, Ռուսաստանի, Սլովակիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի, Ուրուգվայի եւ Վենեսուելայի խորհրդարանների նախագահներին հղած նամակում: «Ազգային խորհրդարանները պատմության վիճահարույց էջերը քննարկելու լավագույն ամբիոնը չեն», – հայտարարել է Առինչը` ավելացնելով, որ «փոխարենը խորհրդարանները պետք է ջանքեր գործադրեն երկրների եւ ազգերի միջեւ բարեկամությունը խորացնելու գործում», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: