Այսօր ԵԱՀԿ առաքելությունն հերթական դիտարկումն է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: Դիտարկումը անց է կացվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Լեւոնարխ գյուղի մոտ: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը եւ նրա դաշտային օգնականը: Դիտարկման ընթացքում զինադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, սակայն ադրբեջանական կողմը, ի տարբերություն ղարաբաղյան կողմի, ԵԱՀԿ առաքելությանը իր առաջնային սահմանագիծ չի հանել:






