AM
8 Սեպտեմբեր 2005 - 05:00 AMT

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԵԱՀԿ ԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԻ ԱՅՑԸ ԲԱՔՈՒ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի գծով զեկուցող Գորան Լենմարկերը կայցելի Ադրբեջան խորհրդարանական ընտրություններից հետո: Այդ մասին լրագրողներին է հայտնել ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սատտար Սաֆարովը: Ըստ Սաֆարովի, Գորան Լենմարկերի ակնկալվող այցի հետաձգումը կապված է խորհրդարանական ընտրությունների հետ: Լենմարկերի Ադրբեջան կատարելիք այցի շրջանակներում կքննարկվի ԵԱՀԿ ԽՎ նախապատրաստած զեկույցը Լեռնային Ղարաբաղի գծով: Հավանական է, որ ԵԱՀԿ ներկայացուցիչը կմասնակցի նոր առաջարկների քննարկմանը: «Ադրբեջանական կողմը կրկին պնդում է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունած որոշման մեջ պետք է բացահայտորեն արտացոլվի Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը, ինչպես նաեւ այն թեզիսները, որոնք նշված են Լեռնային Ղարաբաղի գծով ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված որոշման մեջ», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: