Լեգենդար բռնցքամարտիկ, Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի դին կտեղափոխվի Հայաստան: Այս որոշումը կայացվել է մարզաշխարհի ղեկավարության և Ենգիբարյանի հարազատների կողմից: Լեգենդար բռնցքամարտիկը վերջին տարիներին բնակվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ էլ 81 տարեկան հասակում կնքել է իր մահկանացուն:
Ենգիբարյանը եղել է Երևանի պատանի բռնցքամարտիկների դպրոցի հիմնադիր-տնօրենը, որը հետագայում անվանակոչվել է նրա անունով: Բռնցքամարտիկների մի քանի սերունդներ են ոգեշնչվել նրա հաջողություններով, կրթվել և դաստիարակվել մեծ մարզիկի պատգամներով: Նա արժանացել է բազմաթիվ պետական, կառավարական պարգևների, ձեռքբերել մարզական բարձրագույն տիտղոսը՝ դառնալով Օլիմպիական չեմպիոն:
Ենգիբարյանի հոգեհանգստը տեղի կունենա փետրվարի 15-ին ժամը 18:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորության արարողությունը կսկսվի փետրվարի 16-ին ժամը 14:00-ին նույն տեղում, աճյունը հողին կհանձնվի Երևանի քաղաքային պանթեոնում:






