AM
8 Սեպտեմբեր 2005 - 06:31 AMT

ԱՄՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ՆԵՐԱԿՅԱՑՐԵԼ Վ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԵՄ, ՈՐԸ Ջ. ԲՈՒՇԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՆՌՆԱԿ ԷՐ ՆԵՏԵԼ

Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ը մեղադրանք է ներկայացրել Վրաստանի քաղաքացի Վլադիմիր Հարությունյանին, որը Թբիլիսիում նռնակ էր նետել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի ուղղությամբ: 27-ամյա Հարությունյանին ներկայացվել է երկու մեղադրանք` մահափորձ Բուշի դեմ եւ զենքի անօրինական պահում ու օգտագործում: ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ եթե դատը տեղի ունենա ԱՄՆ-ում, նրան սպառնում է ցմահ բանտարկություն, եւ վճռի արձակումից հետո միայն ամերիկյան իշխանությունները որոշում կընդունեն Հարությունյանի էքստրադիցիայի մասին, եթե դա պահանջվի: