Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է Մոսկվայի դրամատիկական թատրոնի ղեկավար Արմեն Ջիգարխանյանին, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: ՀՀ նախագահը բարձր է գնահատել Արմեն Ջիգարխանյանի ներդրումը կինոարվեստի զարգացման գործում: Կարեւորելով նրա դերը հայ-ռուսական մշակութային կապերի խորացման գործում` Ռոբերտ Քոչարյանը ցանկալի է համարել անվանի դերասանի մասնակցությունը Հայաստանում Ռուսաստանի եւ 2006 թվականին Ռուսաստանում մեկնարկող Հայաստանի տարվա շրջանակում անցկացվող միջոցառումներին:






