AM
13 Փետրվար 2013 - 05:16 AMT

Ավստրիայում կայանալիք լեռնադահուկային սպորտի ԱԱ ելույթ կունենան 5 հայ մարզիկներ

Փետրվարի 14-ին Ավստրիայում մեկնարկելու է լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնությունը: Հայաստանը ներկայացնելու են 5 մարզիկներ`Արսեն Ներսիսյանը, Արսեն Ղազարյանը, Դավիթ Խաչատրյանը, Յուրա Մանուկյանը և Տաթևիկ Մուրադյանը:

PanARMENIAN.Net-ի թղթակցին Հայաստանի լեռնադահուկային սպորտի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Գագիկ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի ընտրանին այս ամսվա սկզբից Ավստրիայում հավաք է անցկացնում` նախապատրաստվելով առաջնությանը:

Այդ նույն օրերին 8 հայ դահուկորդներ էլ ելույթ են ունենալու Իտալիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Նրանք մրցավայր են մեկնելու փետրվարի 15-ին: