AM
9 Սեպտեմբեր 2005 - 03:57 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԲԱԹՈՒՄՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ԲԱԶՄԱԶԳ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Բաթումում ընթանում են բազմազգ զորավարժություններ: Զորավարժությունների նպատակը ցամաքում եւ ծովում ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման ուժերի նախապատրաստումն է: Զորավարժություններին մասնակցում են զինծառայողներ Ալբանիայից, Հայաստանից, Բուլղարիայից, Էստոնիայից, Մակեդոնիայից, Վրաստանից, Մոլդովայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լատվիայից, Լիտվայից, Ռումինիայից, Սլովակիայից, ԱՄՆ-ից եւ Ուկրաինայից, հաղորդում է «Ռուսաստանի ձայն» գործակալությունը: