AM
9 Սեպտեմբեր 2005 - 04:42 AMT

ՍՊԱՆՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔՆ Է

Ադրբեջանական ԶԼՄ-ները կրկին սադրիչ տեղեկատվություն են տարածել Ղարաբաղի Տերտերի շրջանից ավտոմատներից եւ գնդացիրներից «գնդակոծման» արդյունքում իբր սպանված ադրբեջանցի զինծառայողի մասին: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը, տեղեկատվությունն այն մասին, որ սեպտեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը, հերթական սադրանք է: Ըստ Հասրաթյանի, հրադադարի ռեժիմը հերթական անգամ խախտել է ադրբեջանական կողմը, եւ չնայած դրան, նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի կողմից պատասխան չի եղել: Այդպիսով, սպանված ադրբեջանցի զինվորի մասին տեղեկությունները Բաքվի ԶԼՄ-ների հերթական «կեղծիքն են»: