AM
9 Սեպտեմբեր 2005 - 06:25 AMT

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ԵՐԵՔ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

Ղարաբաղյան հակամարտության ակունքները, պատճառները, հետեւանքներն ու կարգավորման ուղիները քննարկվել են սեպտեմբերի 9-ին Բաքվում` Միջազգային ճգնաժամային խմբի փոխնախագահ Ալեն Դելետրոզի եւ Կովկասյան ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերի հետ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հանդիպման ժամանակ: Սաբինա Դելետրոզի խոսքերով` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման երեք առաջարկ կա: Մատնանշելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ առաջնահերթությունը` Միջազգային ճգնաժամային խմբի փոխնախագահն առաջարկել է այն քննարկել 10-15 տարի հետո: Դելետրոզը կարեւորել է ուժի դիրքերից հանդես գալուց հրաժարվելը, հատկապես, Ադրբեջանի կողմից, տեղեկացնում է «Երկիր» թերթը: