AM
14 Փետրվար 2013 - 05:36 AMT

Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկները պատրաստվում են 2013-ի մրցաշրջանին

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը կկայանա ապրիլի 15-ին Երևանում: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանն ասաց, որ մինչև առաջնությունը բռնցքամարտիկները մարզվում են անձնական մարզիչների մոտ:

«Բացի սա, հավաքականի անդամները շաբաթը երեք անգամ մարզվում են «Դինամո» մարզադահլիճում: Իսկ մինչև առաջնության մեկնարկը մենք ուսումնամարզական հավաք կունենանք Աբովյանում, որտեղ ընդգրկված կլինեն մոտավորապես 12 բռնցքամարտիկներ»,- ասաց Ոսկանյանը:

Նրա խոսքով, Հայաստանի առաջնությունից հետո կձևավորվի հավաքականը, որն էլ ելույթ կունենա Ուկրաինայում կայանալիք միջազգային մրցաշարին:

«Մինչև Եվրոպայի առաջնության մեկնարկը, որը կկայանա օգոստոսի վերջին Ռոտերդամում, մեր թիմը կմասնակցի նաև Կլիչկո եղբայրներ մրցաշարին»,- եզրափակեց մարզիչը: