AM
12 Սեպտեմբեր 2005 - 03:29 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՀԵՏԵՎԵՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ ՆՈՐՎԵԳԻԱՅՈՒՄ

Ղրղզստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Մոլդովայի ներկայացուցիչները սեպտեմբերի 12-ին ներկա կլինեն վեց ընտրատարածքներում դիտորդների կարգավիճակով` հետեւելու համար Նորվեգիայի խորհրդարանի ընտրությունների ընթացքին: Ինչպես հաղորդել է «Կոալիցիա հանուն ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության» ասոցիացիայի նախագահ Էդիլ Բայսալովը, ղրղզական իրավապաշտպանները կստուգեն համապատասխանում են արդյոք նորվեգիական խորհրդարանի ընտրությունները ԵԱՀԿ սահմանած անաչառ եւ ազնիվ ընտրությունների չափանիշներին: 26 հոգուց կազմված ԱՊՀ դիտորդների խումբը կբաժանվի 14 թիմի, որոնք դիտարկում կանցկացնեն այնպիսի տարածքներում, ինչպիսիք են Օսլո, Բերգեն, Շի, Հուբել, Դրամմեն եւ Այդսվոլլ քաղաքները: Բացի այդ, նրանք կայցելեն Նորվեգիայի խորհրդարան, քաղաքապետարան եւ առաջատար քաղաքական կուսակցություններից մեկի կենտրոնակայան: Խորհրդարանական ընտրություններին միջազգային դիտորդների հնարավոր մասնակցության գաղափարը պատկանում է Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեին եւ Նորվեգիայի միջազգային քաղաքականության ինստիտուտին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: