AM
12 February 2003 - 14:45 AMT

ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ԿՐԿԻՆ ԿՔՆՆԱՐԿԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ

Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեի պատվիրակները փետրվարի 13-ին Ստրասբուրգում կքննարկեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքը` Եվրախոհուրդ ընդգրկվելիս Հայաստանի եւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների շրջանակներում: Ինչպես նշում է «Մեդիամաքս» գործակալությունը, տվյալ հարցը քննարկվել է Եվրախորհրդի նախարարների կոմիտեի պատվիրակների կողմից նաեւ հունվարի 23-ին` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անձնական ներկայացուցիչների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: