AM
14 Փետրվար 2013 - 10:20 AMT

Ֆրանսիայի հայ համայնքը հանդես է եկել Աքրամ Այլիսլիի աջակցությամբ

Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խարհուրդը (CCAF) խստորեն դատապարտում է ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի հալածանքն ու նրա հանդեպ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գործողությունները:

«Այդ գործընթացները Ալիևների դինաստիայի բռնատիրական ռեժիմի մաս են կազմում, որը հայատյացություն է սերմանում ադրբեջանցիների շրջանում, հավակնելով տիրել ԼՂՀ հայերին, իսկ այժմ հարձակումներ է գործում ադրբեջանական մտավորականի դեմ, որը չի ընդունում ռասիզմը: Դեռ որքան պետք է ԵՄ-ն ու Եվրոպայի խորհուրդը խնայեն Ադրբեջանը՝ մի երկիր, որի գործելաոճն ու ռեժիմը եվրոպական հումանիստական ու ժողովրդավարական արժեքների հակադրությունն է: CCAF կոչ է անում Ֆրանսիայի իշխանություններին կոնկրետ քայլեր ձեռնարկել ապահովելու համար ադրբեջանցի գրողի ազատությունն ու անվտանգությունը, ասվում է CCAF հայտարարության մեջ, որը հրապարակել է Nouvelles d'Arménie-ին: