AM
14 Փետրվար 2013 - 10:24 AMT

Ֆուտբոլի ակադեմիայում նախատեսվում է բացել ֆուտզալի խմբեր

Մեկ հաղթանակ և մեկ ոչ-ոքի արդյունքով Հայաստանի ֆուտզալի հավաքականը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի 2014 թ. առաջնության D խմբի ընտրական մրցաշարում 2-րդ տեղն է զբաղեցրել: Նրա մրցակիցներն են եղել Հունաստանի, Բուլղարիայի և Ուելսի ընտրանիները:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի խոսքով, միայն Արման Սահակյանի որակներն են բավարարում հավաքականում հանդես գալու համար: «Անցյալ տարի հավաքական էինք հրավիրել 6 նոր ֆուտբոլիստներ, այս տարի հրավիրվեցին ևս երեքը: 2 տարվա մեջ երիտասարդացրել ենք թիմի կազմը, ինչը բացասական ազդեցություն չթողեց թիմի արդյունքների վրա: Նախատեսում ենք ֆուտբոլի ակադեմիայում բացել ֆուտզալի խմբեր, որոնք հետագայում ֆուտբոլիստներ կպատրաստեն տարբեր տարիքային հավաքականների համար»,- նրա խոսքերն է մեջբերում ՀՖՖ պաշտոնական կայքը:

Մարզիչը նել է, որ հայազգի տաղանդավոր խաղացողներ կան Բելգիայում, Հոլանդիայում, Բրազիլիայում, որոնք կարող են օգուտ տալ հավաքականին, բայց իրենք շեշտը դրել են առավելապես Հայաստանում խաղացող ֆուտբոլիստների վրա:

Նազարեթյանը փետրվարի 24-27-ը Մադրիդում մասնակցելու է Պրո կարգի արտոնագրի քննությունների: Իսկ մայիսին հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ: Նախատեսում է նաև մինչև հոկտեմբերին աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկը անցկացնել 2-3 օրանոց հավաքներ: