Լևոն Արոնյանը աշխարհի չեմպիոնի կոչման համար կայանալիք հավակնորդների մրցաշարից առաջ հավաք է անցկացում Ջերմուկում: Ինչպես ասաց Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի երրորդ համար Վլադիմիր Հակոբյանը, Արոնյանին օգնում են հավաքականի մյուս անդամներ Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսիսյանը:
«Լևոնի մարզումային ծրագրին օգնում են էլի մի խումբ հայ շախմատիստներ» ,- ասաց Հակոբյանը:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանն էլ հավելեց, որ ֆեդերացիան և բոլոր շախմատիստներն անում են հնարավորը, որպեսզի Արոնյանը հաջող հանդես գա Լոնդոնում:
Լոնդոնում հավակնորդների մրցաշարը կկայանա մարտի 14-ից մինչև ապրիլի 1-ը:






