AM
14 Սեպտեմբեր 2005 - 02:53 AMT

ԵԽԽՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԵՆԹԱԿՈՄԻՏԵԻ ԵՐՐՈՐԴ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

Նախօրեին Փարիզում տեղի է ունեցել ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ենթակոմիտեի երկրորդ նիստը: Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության անդամ եւ ենթակոմիտեի անդամ Ասիմ Մոլազադեն հայտարարել է, որ ենթակոմիտեի նիստում լսվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս եւ ֆրանսիացի համանախագահների, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Լեռնային Ղարաբաղի գծով հատուկ ներկայացուցիչների, ինչպես նաեւ Հարավային Կովկասի գծով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտյեի ելույթները: Նրա խոսքերով, որոշվել է ԵԽԽվ հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում կազմակերպել կլոր սեղան, որին կմասնակցեն ԵԽ եւ Ռուսաստանի ներկայացուցիչները: Ենթակոմիտեի երրորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: