AM
15 Փետրվար 2013 - 11:18 AMT

Ունիվերսիադա-2013-ը պատմության մեջ կմտնի մարզաձևերի մեծ քանակի շնորհիվ

Ամառային ունիվերսիադաների տնօրեն Մարկ Վանդենպասը հայտարարել է, որ Կազանի ամառային Ունիվերսիադան պատմության մեջ կմտնի մարզաձևերի մեծ քանակի շնորհիվ:

«Մենք երբեք չենք համեմատում Ունիվերսիադաները, ամեն մեկն իր յուրահատկություններն ունի: Սակայն, Կազանում մարզաձևերը նույնիսկ ավելի շատ կլինեն, քան Օլիմպիական խաղերում»,-Վանդերպասի խոսքն է մեջբերում «Ռ-սպորտը»: