AM
14 Սեպտեմբեր 2005 - 04:49 AMT

ՀԵՅԿԻ ՏԱԼՎԻՏՅԵԻ ԲԱՔՎՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ԱՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՐՈՂ Է ՔՆՆԱՐԿՎԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ

Եվրոպական Միության Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտյեի Բաքվում ընթացող այցի ժամանակ նախատեսվում է քննարկել նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանն ու անցկացմանն առնչվող հարցեր: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդկուլիեւը: «Բացի այդ, կարող է քննարկվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը: Բացառված չէ, որ կքննարկվեն նաեւ այլ խնդիրներ, մասնավորապես, հետագա համագործակցության հարցը, սակայն, այն կարող է շոշափվել միայն ընդհանուր առմամբ»,-նշել է Մ.Մամեդկուլիեւը: Նշենք, որ Հ.Տալվիտյեի այցը Բաքու կարող է սկսվել սեպտեմբերի 12-ի ուշ երեկոյան, հաղորդում է Բաքվի «525» թերթը: