Նախօրեին Մոսկվայում մեկնարկել է «Զուգահեռ ԱՊՀ. Աբխազիան, Մերձդնեստրը, Հարավային Օսիան եւ Լեռնային Ղարաբաղը որպես ետխորհրդային տարածքի իրողություն» խորագրով կոնֆերանսը: Ինչպես հայտարարել է կոնֆերանսի գլխավոր կազմակերպիչներից մեկը, ԱՊՀ երկրների ինստիտուտի տօրեն, ՌԴ Պետդումայի պատգամավոր, Պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի գործերով կոմիտեի անդամ Կոնստանտին Զատուլինը, կոնֆերանսը նախապատրաստվել է շուրջ կես տարի: Կոնֆերանսի հիմնական նպատակն է ծանոթացնել հանրությանը կյանքի պատկերին չճանաչված պետություններում: «Մենք ցանկանում ենք լսել այդ երկրների քաղաքագետների, փորձագենտների, հասարակական գործիչների կարծիքը: Այդ տեսակետին ծանոթացնել ռուս քաղաքագետներին»,-նշել է նա: «Ի դեպ, նախօրեին, ինչպես ինձ թվում է, ինչ-որ մեկի թեթեւ ձեռքով Վրաստանում եւ Ադրբեջանում խուճապի մատնվեցին այդ կոնֆերանսի պատճառով: Վրաստանում ընդհանրապես, ըստ իս, վախեցան, որ մենք այստեղ պատրաստավում ենք զուգահեռ ԱՊՀ ստեղծել: Իրականում «զուգահեռ ՉՊՀ» արտահայտությունը, որն կոնֆերանսի հիքում է ընկած, ընդամենը արտացոլում է մեր պատկերացումը կատարվող իրադարձությունների վերաբերյալ, այսինքն` զուգահեռ Չճանաչված պետությունների համագործակցություն` կրճատ. ՉՊՀ (ռուսերենում հապավումները համընկնում են.-խմբ): Որպես ձեւական կառույց այդ ընկերակցությունը կոնֆերանսի ընթացքում ճանաչել ոչ ոք չէր պատրաստվում: Նման ընկերակցություն չկա, սակայն փաստացի այն ձեւավորվում է, քանի որ այդ կազմավորումները դուրս են մղված օրինական քաղաքական կյանքից եւ լեգիտիմ միջազգային հարաբերություններից: Դրա պատճառով էլ առաջանում են զուգահեռ աշխարհներ, որոնք գոյություն ունեն, սակայն գտնվում են տարբեր հարթությունների վրա: Ինչ վերաբերվում է կոնֆերանսի ընթացքում ինչ-որ փաստաթղթերի ստորագրմանը, ապա նման բան չի լինի: Դա ի սկզբանե չէր էլ նախատեսվում»,-ավելացրել է Կոնստանտին Զատուլինը: «Խորհրդային Միությունը փլուզվել է, եւ այդ դեպքում ինչո՞ւ պետք է հավատանք, որ ինչ-որ մեկի կողմից նկարված սահմանները, որոնցով պայմանավորվում է, օրինակ, Լեռնային Ղարաբաղի առկայությունը Ադրբեջանի կազմում կամ Աբխազիաինը Վրաստանի կազմում, հավերժ են, ենթակա չեն որեւէ ճշգրտումների կատարվող իրադարձություններով պայմանավորված:..Եվ հետո, կոնֆերանսում մենք չենք կայացնում քաղաքական որոշումներ: Եվ եթե նույնիսկ կայացնեինք, գտնում եմ, որ հարցի օբյեկտիվ քննարկումը, այլ տեսակետ ներկայացնելու փորձը շատ կարեւոր է: Ինչ վերաբերվում է Ադրբեջանի նյարդային արձագանքին, ապա ես ափսոսում եմ, որ արձագանքն այդպիսին է»,- հայտարարել է ռուս պատգամավորը, հաղորդում է Բաքվի «Էխո» թերթը:






