AM
15 Սեպտեմբեր 2005 - 05:50 AMT

ԷՐԴՈՂԱՆԸ ԱՄՆ ՀՐԵԱԿԱՆ ԼՈԲԲԻԻՆ ԽՆԴՐԵԼ Է ՕԳՆԵԼ ՀԱՅԵՐԻՆ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

Այցով Նյու Յորքում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի հրեական կազմակերպություններին խնդրել է աջակցել «հայերի ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններին հակազդելու հարցում»: Այդ նպատակով` Թուրքիայի վարչապետը հանդիպում է ունեցել ԱՄՆ մի շարք եվրոպական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Էրդողանը հրեական լոբբիին խնդրել է պաշտպանել Թուրքիայի դիրքորոշումը ԱՄՆ-ի Կոնգրեսի միջազգային հարաբերությունների կոմիտեում հայերի ցեղասպանության վերաբերյալ երկու որոշումների նախագծերը քննարկելիս: «Մենք միշտ պաշտպանել ու կպաշտպանենք Անկարայի դիրքորոշումը»,- հայտարարել են հրեական կազմակերպությունների ներկայացուցիչները, տեղեկացնում է «Թրենդ» գործակալությունը: