AM
15 Սեպտեմբեր 2005 - 07:21 AMT

ԱԼԵՔՍԻ ԵՐԿՐՈՐԴԸ ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆԵԼ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՐԳԱՎՈՐՎԻ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հրավերով Բաքվում է գտնվում Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսի Երկրորդը: «Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները հասել են փոխադարձ վստահության եւ զարգացման նոր աստիճանի, եւ հիմնված են բարեկամության եւ բարիդրացիական հարաբերությունների սկզբունքների վրա», – հայտարարել է Իլհամ Ալիեւը: «Մենք կարող ենք պարծենալ նրանով, որ բոլոր դավանանքի տեր մարդիկ Ադրբեջանում ապրում են խաղաղ եւ համերաշխ, ինչը երկրի զարգացման համար կարեւորագույն նախապայմաններից է», – նշել է Ադրբեջանի նախագահը: Իր հերթին, Ալեքսի Երկրորդը նշել է, թե «հոգեւորականները միշտ էլ ողջունում են խաղաղությունը, համերաշխությունը», եւ հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կկարգավորվի մոտ ապագայում: «Հոգեւորականները հավատում են, որ ղարաբաղյան խնդիրը կարող է լուծվել խաղաղ ճանապարհով` երկխոսության միջոցով», – հայտարարել է Ալեքսի Երկրորդը: