Կիեւում մեկնարկել է Հարավային Կավկասի երկրների մշակույթի նախարարների 5-րդ կոլոկվիումը STAGE նախագծի շրջանակներում, որով նախատեսվում է աջակցել փոխանակման գործընթացներին մշակույթի եւ արվեստի ոլորտում Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ, ինչպես նաեւ ժողովրդավարցման գործընթացներին: Արարողության ժամանակ հանդես է եկել Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բուր Բուկիկիոն, որը հայտարարել է, թե այս նախագծի իրականացումը կամրապնդի միջմշակութային երկխոսությունը` նպաստելով հանդուրժողականությանը, փոխըմբռնմանը եւ կայունությանը Հարավային Կովկասում: «Լավ արդյունքներ տալով մշակույթի ոլորտում, նա նաեւ դրական կազդի ժողովրդավարության զարգացման վրա»,-նշել է նա: Կոլոկվիումի աշխատանքի (15-16 սեպտեմբեր) արդյունքում կընդունվի ամփոփիչ հայտարարագիր, որը կհրապարակվի եզրափակիչ մամլո ասուլիսի ժամանակ` սեպտեմբերի 18-ին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:






