Փետրվարի 18-ին ATP հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների վարկանիշային աղյուսակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որը АТР Brasil Open եզրափակչում զիջել է Ռաֆայել Նադալին, բարձրացել է 15 հորիզոնականով: Այժմ նա 78-րդ տեղում է 655 միավորով:
Համաշխարհային վարկանիշը գլխավորում է Նովակ Ջոկովիչը (Սերբիա) 12 960 միավորով, երկրորդ տեղում Ռոջեր Ֆեդերերն է (Շվեյցարիա), որն ունի 9855 միավոր, իսկ ուժեղագույնների եռյակը եզրափակում է Էնդի Մարեյը (Անգլիա) 8480 միավորով:






