AM
18 Փետրվար 2013 - 11:22 AMT

Դավիթ Նալբանդյան. Գոհ եմ, որ եզրափակիչ եմ հասել իմ առաջին մրցաշարում

«Չեմ կարծում, թե իմ լավագույն խաղն անցկացրեցի մրցաշարում: Ռաֆան շատ ավելի լավ էր խաղում: Ինձ չհաջողվեց նախաձեռնությունն իմ ձեռքը վերցնել: Երկրորդ սեթում ես առաջ էի հաշվի մեջ, սակայն չկարողացա օգտագործել այդ փոքր առավելությունը»,- АТР Brasil Open մրցաշարի եզրափակչում կրած պարտությունից հետո ասել է արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը:

Նա 2:6, 3:6 հաշվով զիջել է Ռաֆայել Նադալին (Իսպանիա):

Թենիսիստը խոստովանել է, որ մյուս կողմից, գոհ է նրանից, որ եզրափակիչ է հասել իր առաջին մրցաշարում: