Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում անցկացվող մրցաշարում երեք տուրից հետո 3 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը: Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը առաջատարից կես միավոր պակաս ունի և ընթանում է 2-րդ տեղում:
Փառատոնի B մրցաշարում ելույթ է ունենում ֆրանսահայ շախմատիստ Գուրգեն (Գի) Հազարապետյանը:






