Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշումը, որով նախատեսվում է ըմբշամարտը հանել 2020թ. Օլիմպիական խաղերի ծրագրից, կարող է անհրաժեշտ խթանը հանդիսանալ ապագայում այդ մարզաձևի զարգացման համար, գտնում են Ըմբշամարտի միավորված ոճերի միջազգային ֆեդերացիայի (FILA) անդամները:
FILA բյուրոյի արտահերթ նիստն անցնում էր փետրվարի 14-17 Թաիլանդում և նվիրված էր ՄՕԿ վերջին որոշմանը: Երկուշաբթի FILA անդամները հրապարակել են ստեղծված իրավիճակի շուրջ համատեղ դիրքորոշումը:
«Ըմբշամարտի աշխարհը հիասթափված է ՄՕԿ որոշումից: Մենք գնահատում ենք դա որպես հնարավորություն, որը կարող է դրական շրջադարձ ունենալ ըմբշամարտի համար: Մեկ բան կարող եմ հստակ ասել, մեր պարտականությունն է լուծել բոլոր այն խնդիրները, որոնք հանգեցրին այս իրավիճակին: Մենք պետք է ձգտենք բարելավել մեր մարզաձևը»,-ասվում է FILA հայտարարության մեջ:
FILA-ն ամեն հնարավորը կանի, որպեսզի ըմբշամարտը մնա օլիմպիական ծրագրում ու զարգանա ժամանակին համընթաց:






